Այս պահին կարող ենք գնահատել իբրև հարաբերական կայուն, սահմանին կուտակումներ չկան։
Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում՝ Պետրոս Ղազարյանի հետ զրույցում, ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
«Եվ վերջին մի քանի ամիսների իրավիճակը կարելի է բնորոշել հենց նույն կերպ, որը կայունության և հանդարտության նշաններ է իրենից ներկայացնում»,-ասաց նախարարը։
Ինչ վերաբերում է 2023-ի բնութագրմանը, Պապիկյանն ասաց, որ բարդ տարի էր, բազմաթիվ խնդիրներ են եղել, բայց նաև նշեց, որ ինստիտուցիոնալ առումով բարեփոխումների տարի է եղել, որտեղ հիմքեր են դրվել ապագային միտված։