
Այս պահին իրավիճակը սահմանին հարաբերական կայուն է, զորքերի կուտակումներ չկան, ինչպես վերջին մի քանի ամիսներին։ Այս մասին Հայաստանի հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Անդրադառնալով զենք-զինամթերքի ձեռքբերմանը՝ Պապիկյանը նշել է, որ իրենց առաջ խնդիր են դրել ապահովելու զենք-զինամթերքի դիվերսիֆիկացիա։
«Զենքի ձեռքբերման պրոցեսը, որը մեկնարկել է, դրական առումով անդառնալի է՝ պայմանագրեր, գործընթացներ, դրանք էապես փոխելու են ՀՀ բանակի սպառազինության որակը։
Ձեռք ենք բերել նոր գործընկերներ՝ խոշոր գերտերությունների և այլ բարեկամ երկրների մակարդակով։ Խոսքն, առաջին հերթին, Հնդկաստանի և Ֆրանսիայի մասին է, բայց նաև կան այլ երկրներ»,- հայտարարել է ՊՆ ղեկավարը։