
ԱՄՆ-ը, Կատարը և Եգիպտոսը Գազայի հատվածում ռազմական գործողությունների ավելի երկար դադար կիրառելու, ինչպես նաև պատանդներին ազատ արձակելու առաջարկ են արել, լրագրողներին ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը։
«Այս ապագայի ճանապարհը հարթելու համար (իսրայելցիների և պաղեստինցիների միջև խաղաղ գոյակցությունը), մենք անխոնջ աշխատել ենք Կատարի, Եգիպտոսի և տարածաշրջանային այլ գործընկերների հետ հզոր, ազդեցիկ առաջարկի վրա: Մեր ներգրավվածությունը լավագույն հնարավորությունն է վերամիավորելու բոլոր պատանդներին իրենց ընտանիքների հետ»,- ասել է Թոմաս-Գրինֆիլդը։