Նոր մրցաշրջանում աթլետիկայի առաջին խոշոր ստուգատեսն անցկացվել է Վանաձորում: Ամենամյա ձմեռային բաց առաջնությանը մասնակցել են Երևանի, Գյումրիի, Արտաշատի, Կապանի և Վանաձորի ավելի քան 100 մարզիկ-մարզուհիներ:
Հաղթողներ են դարձել վազորդներ Գայանե Չիլոյանը / Երևան, 50մ. / Միլենա Գրիգորյանը / Արտաշատ, 400մ. / Էլլադա Ալավերդյանը / Վանաձոր, 800մ. / , Մարի Սարգսյանը / Գյումրի , 1500մ. /, կապանցի հեռացատկորդ Մարիետա Մինասյանը , երևանցի եռացատկորդ Մելինե Ադամյանը, երևանցի գնդահրորդ Ժաննա Շահնազարյանը:
Տղամարդկանց պայքարում առաջինն են ճանաչվել Սամվել Գևորգյանը / Արատաշատ, 50մ. /, Ստյոպա Անդրեասյանը / 400մ/ , Գոռ Հովակիմյանը / 800մ./ , Արման Ղամբարյանը / 1500մ., երեքն էլ ՝ Վանաձոր /, գյումրեցի գնդահրորդ Մանուկ Մանուկյանը: