Վրաստանը չի ճանաչում 2014թ. մարտի 16-ին Ղրիմում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքները, որը տեղի է ունեցել ռուսական զինված ուժերի կողմից գործադրած ճնշման ֆոնի վրա և ամբողջապես անտեսում է ուկրաինական օրենսդրության և միջազգային իրավունքի բոլոր նորմերը. հայտարարել է Վրաստանի ԱԳՆ-ն:
«Ղրիմն անեքսիայի ենթարկելու փորձը Ռուսաստանի կողմից երկկողմ և բազմակողդմ համաձայնությունների շրջանակներում ստանձնած պարտականությունների կոպիտ խախտում է»,-ասված է հայտարարության մեջ:
Վրաստանն իր աջակցությունն է հայտնում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնավարության պահպանման հարցում: Իր հերթին, ԱՄՆ-ն նույնպես ոչ լեգիտիմ է ճանաչել Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն: Համապատասխան հայտարարությունը տեղադրվել է Սպիտակ տան պաշտոնական կայքում մարտի 16-ին: Ամերիկյան իշխանությունների կարծիքով՝ նման հանրաքվեի անցկացումը հակասում է Ուկրաինայի սահմանադրությանը:
«Չի կարելի նման որոշում կայացնել առանց Ուկրաինայի կառավարության մասնակցության»,-ասված է հայտարարության մեջ. մեջբերում է Lenta.ru-ն: