
Վրաստանի վարչապետի թեկնածու Իրակլի Կոբախիձեն իր նախընտրական ծրագրում արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներն է անվանել ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրումը, Ռուսաստանի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը և խաղաղ ճանապարհով Աբխազիայի ու Հարավային Օսիայի տարածքների «վերադարձը»։ Հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։
Վրաստանի խորհրդարան է ներկայացվել «Հանուն եվրոպական պետության կառուցման» ծրագիրը։ Վրաստանի օրենսդիր մարմինը փետրվարի 8-ին կհանդիպի վարչապետի թեկնածուին նրա կառավարության կազմին ու կառավարության ծրագրին վստահություն հայտնելու համար։
«Եվրամիությանն ինտեգրվելու անշրջելիություն, ռուս-վրացական հակամարտության խաղաղ լուծում, երկրի անվտանգության և կայուն զարգացման ապահովում: Պետության գլխավոր խնդիրը մնում է Վրաստանի անդամակցությունը Եվրամիությանը և եվրատլանտյան կառույցներին, երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը խաղաղ միջոցներով, Վրաստանի տարածաշրջանային և գլոբալ դերի ամրապնդումը՝ երկրի հետագա արագ զարգացումն ապահովելու նպատակով»,- ասված է ծրագրում։