Գազայի հատվածում ավելի քան 1,7 միլիոն մարդ ջրի և սննդի պակասի խնդիր ունի․ ՄԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի բնակիչների մոտ 75%-ը` ավելի քան 1,7 միլիոն մարդ, տեղահանված է և բախվում է ջրի, սննդի, դեղորայքի և ապաստանի խիստ պակասի: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը (OCHA):

«Միավորված ազգերի կազմակերպության Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գնահատականների համաձայն՝ Գազայի 2,3 միլիոն բնակչության մոտ 75%-ը, որոնց կեսից ավելին երեխաներ են, տեղահանված են, ջրի, դեղամիջոցների խիստ պակաս ունեն»,- ասված է OCHA-ի զեկույցում:

Փաստաթղթում նաև նշվում է, որ Խան Յունիս շրջանում ինտենսիվ մարտերը շարունակում են հազարավոր մարդկանց մղել դեպի Գազայի հատվածի հարավային Ռաֆահ քաղաք, որտեղ արդեն ապրում է անկլավի բնակչության կեսից ավելին: UNRWA-ի տվյալներով՝ նրանց մեծ մասն ապրում է ժամանակավոր կացարաններում, վրաններում կամ բաց երկնքի տակ։




Լրահոս