Կիրակի երեկոյան Ղրիմի հանրաքվեի արդյունքների ամփոփման արդյունքում՝ «Վեստի նեդելի» հեռուստահաղորդման շրջանակներում հաղորդավար Դմիտրի Կիսիլևը սպառնացել է ԱՄՆ-ին միջուկային հարված հասցնել Ռուսաստանի հետ Ղրիմի պատճառով առաջացած կոլֆլիկտի սրացման դեպքում:
«Ավելի վաղ ամերիկացիները հայտարարել էին, թե կասեցնում են հունիսին Սոչիում կայանալիք Մեծ ութնյակի հանդիպման նախապատրաստական աշխատանքները: Սակայն, եթե նրանք բոյկոտ են հայտարարել Ռուսաստանին, ապա ինչո՞ւ է Օբաման շարունակում զանհագարել Պուտինին»,-հռետորական հարցադրմամբ հանդես է գալիս Կիսիլևը, և ինքն էլ պատասխանում իր հարցին, երբ հաղորդավարի հետին ֆոնին հայտնվում է միջուկային պայթյունի տեսքով պատկերը` «Միջուկային մոխրի մեջ» տեքստով: