Արդյունաբերության ոլորտի 2023 թ. զարգացումները բավական մտահոգիչ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023 թ. արդյունաբերության ոլորտում գրանցվել է բավական ցածր աճ՝ չնայած այն հանգամանքին, որ տարեվերջին աճի տեմպը սկսել է կտրուկ արագանալ: Մտահոգիչ է այն, որ անկման միտումներ են գրանցվել մշակող արդյունաբերության ավանդական կարևոր ճյուղերում (սննդի, խմիչքների, հագուստի արտադրություն), մինչդեռ ընդհանուր արդյունաբերության աճի տեմպի արագացումը պայմանավորված է ոսկերչական գործունեության աճով, որը հանդիսանում է վերաարտահանման գործընթացի բաղկացուցիչ և հնարավոր է ունենա կարճաժամկետ բնույթ:

Այս առումով, ինչպես նշվեց վերևում, նկատվում է տնտեսության կառուցվածքի վատթարացում, որն արտահայտվում է նաև արդյունաբերության ոլորտի կառուցվածքի վատթարացմամբ, քանի որ մեծանում են առավել անկայուն ոլորտների կշիռները, ինչը միջնաժամկետում կարող է մեծացնել ՀՀ տնտեսության խոցելիությունն արտաքին իրավիճակի փոփոխությունների հանդեպ:

Չնայած առևտրային բանկերի կողմից տրամադրված վարկերի էական աճին՝ արդյունաբերության ոլորտի վարկերի ծավալը նվազել է, ինչը խոսում է ոլորտի ներդրումային ակտիվության նվազման, հետևաբար նաև հետագա տարիների աճի ցածր տեմպերի սպասման մասին:




Լրահոս