«30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ». Բայրամով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

30 տարվա մեջ առաջին անգամ Ադրբեջանի և Հայաստանի միջև ի հայտ են եկել խաղաղության իրական պայմաններ և այս կամ այն ​​պատրվակով Եվրամիության և որոշ մասնակից պետությունների կողմից Հայաստանին ռազմական օգնություն տրամադրելը, կամ Հայաստանի հովանավորությունը և նրան խրախուսելը կխոչընդոտի Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։
Այս մասին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Մարկետա Պեկարովա Ադամովայի հետ հանդիպմանն ասել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, հաղորդում է Trend-ը։

Նրա խոսքով, Ադրբեջանը ԵՄ-ի և անդամ երկրների վստահելի գործընկերն է, և որ երկրի նկատմամբ երկակի ստանդարտներ կիրառելն ու անարդար վերաբերմունք ցուցաբերելը չի ​​նպաստում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը։

Նա նաև հայտարարել է․ որ ԵԽԽՎ-ում հակաադրբեջանական բնույթի որոշման ընդունումը և ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերը չվավերացնելը վերոնշյալ կառուցողական երկխոսությանը չեն ծառայում։

 




Լրահոս