
ՀՀ ոստիկանությունում երեկ հերթական պաշտոնանկությունն է տեղի ունեցել: «Ժողովուրդ»-ի աղբյուրները հայտնում են, որ աշխատանքից ազատվել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ` թմրաբիզնեսի եւ թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Նազարեթ Մնացականյանը, որ հայտնի է Քյանքյուլ մականունով: Նա Թալինի քաղաքապետ Մնացական Մնացականյանի եղբայրն է: Քյանքյուլի փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել ոստիկանության Երեւանի վարչության` թմրամոլության դեմ պայքարի վարչության պետ Լեւոն Խաչատրյանը: Ի դեպ, Խաչատրյանը համարվում է Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանի մտերիմը եւ բավականին երիտասարդ կադր է: