Ահազանգ. «Բախտս բերեց՝ քարտիս գումար չկար». «Wildberries»-ը կրկին գումարներ է կորզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը վերջին շրջանում հաճախ է ստանում բողոքներ քաղաքացիներից։

Նախկինում գրել էինք, որ «Wildberries»-ը գումարներ է բռնագանձում քաղաքացիներից, ում քարտը կցված է եղել օնլայն առևտրի հարթակի ծրագրին։

Այս անգամ մեզ դիմած քաղաքացին պատմում է.

«Առավոտյան հեռախոսիս անդադար նամակներ էր գալիս, նայեցի, տեսա՝ ցույց է տալիս, որ իմ քարտով «Wildberries»-ից գնում է կատարվում, սակայն գումարի անբավարար լինելու պատճառով գործարքը չի իրականանում։ Զանգեցի եղբորս, մտածեցի միգուցե եղբայրս է իմ քարտը կցել իր ծրագրին, ասաց՝ չէ, ես չեմ»։

Մեզ դիմած քաղաքացու խոսքով՝ առավոտյան ժամը 9-ից մինչև 11-ը անդադար նամակներ է ստացել։

«Բախտս բերեց, որ քարտիս գումար չկար»,- ասում է նա։

Նա վստահ էր, որ այլ մարդ չէր կարող օգտվել իր քարտից։

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս