
Էստոնիան Ուկրաինային է փոխանցել ռազմական օգնության հերթական խմբաքանակը, այդ թվում՝ Javelin հակատանկային հրթիռները:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ խոսքն Ուկրաինա հրթիռների ժամանման մասին է, որոնց մատակարարման մասին որոշումը կայացվել էր դեկտեմբերին։
Բացի հակատանկային հրթիռներից, օգնության փաթեթը ներառում է գնդացիրներ, զինամթերք: Ինչպես նշել է Էստոնիայի պաշտպանության նախարարությունը, այդ սպառազինության արժեքը կազմում է 80 մլն եվրո: