
Թուրքիայում անցյալ տարվա երկրաշարժի հետ կապված քրեական գործեր են հարուցվել 2825 մարդու նկատմամբ։
Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունջայի խոսքով՝ նրանցից 267-ը ձերբակալվել են, իսկ 984-ը դատապարտվել են դատական հսկողության։
Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են տեղի ունեցել։ Արդյունքում զոհվել է ավելի քան 53 հազար մարդ, ավերվել է մոտ 39 հազար շինություն։