ԵԱՀԿ նոր ղեկավարը Զելենսկիին խոստացել է, որ կազմակերպությունը կշարունակի աջակցել Ուկրաինային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության նոր նախագահ և Մալթայի արտաքին գործերի նախարար Յան Բորգը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը։

Հանդիպումը կայացել է Կիևում։ Ուկրաինայի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում Բորգը հանդիպել է նաև Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։

ԵԱՀԿ ղեկավարը խոստացել է, որ կազմակերպությունը կշարունակի աջակցել Ուկրաինային։ Նրա խոսքով՝ Մալթան, իր նախագահության ողջ ընթացքում, հատուկ ուշադրություն կդարձնի հակամարտությունը որքան հնարավոր է շուտ դադարեցնելու անհրաժեշտությանը։

Բացի այդ, Բորգը նշել է, որ իր երկիրը կձգտի գործնական լուծումներ գտնել Ուկրաինային և նրա ժողովրդին օգնելու համար։




Լրահոս