
Անցյալ տարվա փետրվարին Թուրքիայի Հաթայ նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բնակարանները կորցրած ընտանիքներին նոր բնակարաններ են հանձնվել։
Ինչպես հաղորդում է APA-ն, երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցել է այս իրադարձությանը նվիրված պաշտոնական արարողությանը։ Առաջին փուլում Հաթայում սեփականատերերին է հանձնվել 7275 բնակարան։
Իր ելույթում Էրդողանն ընդգծել է, որ երկու ամսվա ընթացքում երկրաշարժից տուժած շրջանում կհանձնվի եւս 75 հազար բնակարան։ Նրա խոսքով՝ մինչև տարեվերջ նախատեսվում է ավարտել 200 հազար տան շինարարությունը։
Էրդողանը նաև շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք օգնել են Թուրքիային երկրաշարժի ժամանակ: