
Այսօր՝ ժամը 17։00-ի սահմաններում, Հաղթանակ թաղամասի, ժողովրդին հայտնի «Չորրորդ գյուղ»-ի խաչմերուկում Երևանի քաղաքապետարանի սանմաքրման ավտոմեքենայի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Բարեբախտաբար վարորդը ժամանակին կայանել է ավտոմեքենան, ինչից հետո նրան փորձել են օգնություն ցուցաբերել քաղաքացիները, ովքեր էլ ահազանգել են Երևանի 1-03 շտապօգնություն: Օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը կարողացել է առաջին բուժօգնություն ցուցաբերել վարորդին և փրկել նրա կյանքը։