Երևանում փետրվարի 4-6-ին հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ:
Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 6-ին սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ։
Հանրապետության տարածքում` փետրվարի փետրվարի 4-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Փետրվարի 7-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 4-ին և 7-ին՝ 15-20մ/վ, 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-8-ին աստիճանաբար կբարձրանա 10-12 աստիճանով։