Թուրքիան ակնկալում է քննարկել գազի հարցը, «Աքքույու» ատոմակայանի նախագիծը, Սիրիայի հարցը և իրավիճակը Գազայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ երկիր ծրագրված այցի ընթացքում, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը։
«Գազի հարցը և էներգետիկ ոլորտում մեր համագործակցությունը կլինի առաջնային: Իհարկե, «Աքքույու» ատոմակայանի կառուցումը երկկողմանի մեծ նախագիծ է», – ասել է Ֆիդանը A Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ թեմաների թվում, որոնք մտադիր են քննարկել Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները, սիրիական խնդիրն է։
«Մեր նախագահը (Ռեջեփ Թայիփ Էրդողանը) միշտ այդ թեման օրակարգում է պահում։ Իհարկե, Գազայում տիրող իրավիճակը ևս կքննարկվի»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։