ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ 4 դատավորների լիազորությունները չդադարեցվեցին. հայտարարվեց նկատողություն։
Հիշեցնենք, որ գրել էինք, որ այսօր ԲԴԽ-ն կհրապարակի ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորներ Ռուզաննա Հակոբյանի, Հովսեփ Բեդեւյանի, Քրիստինե Մկոյանի, Արգիշտի Ղազարյանի նկատմամբ կարգապահական վարույթի որոշումը:
Դատական համակարգում ներքին քննարկում է եղել, որ ԲԴԽ-ն վերոնշյալ դատավորների լիազորությունների դադարեցման չի գնա, քանի որ անդամներից մեկը՝ Քրիստինե Մկոյանը, ԲԴԽ անդամ է, Կարեն Անդրեասյանի սանիկը, Հովսեփ Բեդեւյանը իշխանության սրտի դատավոր է, ուստի կամ տեխնիկական հարց առաջ կքաշեն, թե բավարար ձայներ չի եղել ու հարցը կփակեն։
Քնար Մանուկյան