Դատավորի, ԲԴԽ անդամի ընտրություն, աղմկահարույց նախագծեր. ինչ է սպասվում ԱԺ նիստերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղվսնից կմեկնարկեն ԱԺ հերթական նիստերը:
Օրակարգում 9 հարց է լինելու, այդ թվում՝ «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացուﬓեր կատարելու մասին նախագիծը, «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում հաﬔրաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացուﬓեր կատարելու մասին աղմկահարույց նախագիծը և այլ նախագծեր:

ԱԺ-նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամ և Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր կընտրի:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջադրել է Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի թեկնածությունները, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել Կարեն Թումանյանին:

Այսօր ժամը 16.00-ին ԱԺ խորհուրդը նիստ կհրավիրի, իսկ ԱԺ խորհրդի նիստից հետո ՔՊ-ն խմբակցության նիստ կանի՝ որոշելու, թե որ նախագծին՝ ինչպես է քվերակելու:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս