ՊՆ փոխգնդապետի մեղադրանք է առաջադրվել. 44-օրյա պատերազմից 4 տարի անց մեղադրանքները շարունակվում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հովիկ Շահմարի Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2019թ. փետրվարի 04-ից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 26-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի 2-րդ առանձին զրահատանկային գումարտակի հրամանատարի պաշտոնը, կոչումով՝ փոխգնդապետ, կոչման և պաշտոնի բերումով հանդիսանալով վերը նշված գումարտակի բոլոր զինծառայողների ուղղակի պետը, 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության կողմից թիվ 1586-Ն որոշմամբ հայտարարված ռազմական դրության պայմաններում հակառակորդի հետ անմիջական մարտի չբռնվելու և պաշտպանական բնագիծը թողնելու անձնական այլ շահագրգռվածությամբ չարաշահել է իր պաշտոնեական դիրքը՝ իր իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործել է ի վնաս պետական ու ծառայողական շահերի, մասնավորապես՝ ի կատարումն իր հանցավոր նպատակների՝ վերադաս հրամանատարությանն իրականությանը չհամապատասխանող զեկույցներ է ներկայացրել իր պաշտպանության բնագծի աջ և ձախ թևերով հակառակորդի ներթափանցման, ինչպես նաև իր տրամադրության տակ գտնվող սպառազինության բացակայության մասին, ինչից հետո վերադաս հրամանատարությունից ստանալով զբաղեցրած բնագիծը չթողնելու և պաշտպանությունը շարունակելու՝ ռադիոկապի միջոցով տրված հրաման, առանց ավագ պետի թույլտվության և տվյալ պարագայում առանց հիմնավոր անհրաժեշտության, նահանջի հրաման է տվել ենթակա ստորաբաժանմանն ու դիտավորությամբ թողել զբաղեցրած պաշտպանական բնագիծը, որպիսի գործողություններն անզգուշությամբ առաջացրել են ռազմական գույքի, տեխնիկայի ոչնչացում և այլ ծանր հետևանքներ:

Քնար Մանուկյան




Լրահոս