ArmLur.am-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը նշանակումից հետո մեկամսյա ժամկետում արդեն որերորդ անգամ է սանկցիա է կիրառում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաալիքի՝ Freenews TV-ի նկատմամբ։ Մեր աղբյուրները փոխանցում են, որ այսօր ժամը 9։00-ից 24 ժամով կասեցվել է հեռուստաալիքի լիցենզիան։ Ըստ մեր տեղեկությունների՝ եթե Freenews TV-ն 15-օրյա ժամկետում չվճարի կուտակած պարտքը, ապա Մխիթար Հայրապետյանը նպատակ ունի վերջնականապես զրկել լիցենզիայից, որի պարագայում ՀՌՀ-ն նոր հեռարձակման լիցենզիա տալու մրցույթ կհայտարարի։
Հիշեցնենք,որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։
Եւ, ահա, ԲՏԱ նոր նախարար Մխիթար Հայրապետյանն իր գործունեության առաջին օրերին նկատել է, որ մի շարք հեռուստաընկերություններ, այդ թվում՝ ԱԺ նախագահի կնոջ կողմից ղեկավարվող, պարտքեր են կուտակել, եւ նախաձեռնել է նրանց եթերազրկումը:
Ս․ Գ․