
ՆԳՆ ՓԾ-ն քիչ առաջ ահազանգ է ստացել Երևանի Նոր Արեշ թաղամասում որոտացած պայթյունի մասին: Ահազանգի համաձայն՝ կա փլուզված 2 տուն, իսկ փլատակներում՝ 2 քաղաքացի։
Ոստիկանությունից հաստատեցին լուրը՝ տեղեկացնելով, որ դեպքի վայրում այս պահին աշխատում է ՆԳՆ Փրկարար ծառայության 4 մարտական հաշվարկ, և որ ավելի ուշ դեպքից նոր մանրամասներ կհայտնեն: