
ՆԳՆ ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները փետրվարի 2-ին Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից ձերբակալել և գծային բաժին են տարել 42-ամյա Անտոն Կ.-ին: Նա 2020 թ. հուլիսի 30-ից Ֆրանսիայի Հանրապետության Ինտերպոլի կողմից հետախուզվում էր կազմակերպված բանդայի շրջանակում փողերի լվացման, խմբակային խարդախության մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ Ինտերպոլի ԱԿԲ դատախազությանը: