
Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի է ունեցել պայթյուն: Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում․ կա երկու տուժած:
«Այո, ողջ են մարդիկ, արձագանքում են, լսում ենք։ Կարծես թե մահացած մարդիկ չկան, ինչը շատ լավ է»,- այս մասին քիչ առաջ դեպքի վայրում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Անի Խաչատրյանը, որը ավագանու այլ անդամների հետ ժամանել է այստեղ։
ArmLur.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է։
Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իրավապահները նախնական ստուգում են այն հանգամանքը, որ միգուգե առողջական խնդիրներ ունեցող տղան է գազը բաց թողել ու պայթյուն է եղել։ Այս պահին առողջական խնդիրներ ունեցող այդ տղան եւ եվս մեկ կին փլատակների մեջ են։