Չինաստանում ամեն տարվա փետրվարի 1-ին նշվում է տարվա գլխավոր տոնը՝ ավանդական չինական Նոր տարին՝ ըստ լուսնային օրացույցի կամ Գարնան տոնը (Չունցզե):
Այն համարվում է նոր տարվա սկիզբը։ Չինացիների կարծիքով, այդ օրը սկսվում է գարունը, տեղի է ունենում բնության զարթոնքը, կենդանանում են հողը և նրա պահպանած կյանքի ծիլերը։ Նեղ ընտանեկան շրջանակում նշում են այս հին տոնը՝ բուրավետ նյութեր վառելով և հրավառություններ արձակելով, որոնց նպատակն է վախեցնել չար ոգիներին:
Ուրբաթ օրը՝ փետրվարի 2-ին, Հայաստանում Չինաստանի դեսպանատունը միջոցառում էր կազմակերպել Գարնան տոնի կապակցությամբ:
Միջոցառումը նախաձեռնել էր Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը, ով միջոցառման ժամանակ բացման խոսքով հանդես եկավ:
Չինական Գարնան տոնին նվիրված ամանորյա միջոցառումն ուղեկցվեց երաժշտական ու պարային գեղեցիկ համարներով, մրցույթ-խաղերով:
Միջոցառմանը ներկա են գտնվել այն դպրոցների աշակերտները, որտեղ չիներեն է դասավանդվում, «Կոնֆուցիուս» ինստիտուտի ուսանողները, պարային խմբեր և մարտարվեստի ներկայացուցիչներ։
Չինաստանում Ամանորը նշում են լուսնային օրացույցի համաձայն, ինչի պատճառով տարեթիվը ամեն տարի փոխվում է։ Չինաստանում տոնի առաջին օրը համընկնում է ձմեռային արևադարձից հետո երկրորդ նորալույսի հետ։
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան