Վրաստանում պայթուցիկներով բեռ է հայտնաբերվել. ձերբակալվածների թվում հայեր կան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանում կալանել են պայթուցիկ նյութերով բեռ, որն ըստ Վրաստանի պետական անվտանգության ծառայության՝ տարվում էր Օդեսայից Վորոնեժ՝ ահաբեկչությունների իրականացման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը։

Հատուկ ծառայությունը չի բացառում, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման կազմակերպիչները ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել նաև Վրաստանում։

Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ երկրի տարածքով Ռուսաստանի Դաշնություն պայթուցիկ նյութեր տեղափոխելու գործում ներգրավված են եղել Վրաստանի 7, Ուկրաինայի 3 և Հայաստանի 2 քաղաքացիներ: Հետախուզական ծառայությունը պարզաբանել է, որ պայթուցիկ նյութերի տեղափոխման հետևում կանգնած է «Ուկրաինայի քաղաքացի Անդրեյ Շարաշիձեն», որը 2020 թ․«Ժողովրդի ծառա» կուսակցության կողմից առաջադրվել էր որպես Օդեսայի Ռադայի պատգամավորի թեկնածու։

Պայթուցիկները Վրաստան են առաքվել Ուկրաինայից՝ Ռումինիայի, Բուլղարիայի և Թուրքիայի տարածքով, իսկ Վրաստան են հասել հունվարի 19-ին, հայտնել են երկրի Պետական ​​անվտանգության ծառայությունից։

Ըստ գերատեսչության՝ Վրաստանում կալանված պայթուցիկները պարունակում են մեկ պայթուցիչ և վեց հատուկ բանալի, նյութի ընդհանուր քաշը կազմում է 14 կգ։




Լրահոս