Եվրամայդանից մինչև Ազատության հրապարակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօրվա մամլո ասուլիսում «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, խոսելով Ղրիմի հանրահավաքի մասին, ասաց, որ ամենակարևոր դասը, որը մենք պետք է քաղենք, այն է, որ կա Ազատության հրապարակ, ինչպես կա եվրամայդան:

«1988–ին մենք ունեցանք մի հաղթանակ, իսկ Ուկրաիան ունեցավ պարտություն, քանի որ երբ ժողովուրդը  ոտքի է կանգնում, նա չպետք է թույլ տա, որ իրեն օգտագործեն:

Ուկրաինայի ժողովուրդն ուզում էր ապրել առանց օլիգարխիայի, առանց թալանի և ինչ-ինչ հարաբերություններ հաստատել Եվրոպայի հետ, բայց կապերը չխզել ՌԴ-ի հետ: Ուկրաինական  հրապարակն ինչու դարձավ եվրահրապարակ, պետք է մտածի ուկրաինացի ժողովուրդը, որը թույլ տվեց իրեն օգտագործել»,- ասաց պրն. Մանուչարյանը:

Ղարաբաղ կոմիտեի անդամի խոսքով` Ուկրաինայում իրականում բախումներ են տեղի ունենում ՌԴ և ԱՄՆ-ի միջև: «ԱՄՆ-ի նպատակը մեկն է` սահմանափակել ՌԴ-ին, իսկ դրա համար նրան անհրաժեշտ է Ուկրաինան դարձնել արևմտյան երկիր»,-ասաց Մանուչարյանը` հավելելով, որ եթե Ուկրաինայի քաղաքական էլիտան առաջնորդվեր Ուկրանիայի շահերով, նա թույլ չէր տա, որ նոր կառավարությունը արևմտյան մոդելով ձևավորվեր:  Իսկ Կիևի քաղաքական էլիտան կոպիտ սխալ արեց` դեմ դուրս եկավ ՌԴ-ին՝ կողմ արտահայտվեց ԱՄՆ-ին:

Քաղաքական գործիչը չբացառեց, որ ուկրաինական սցենարը կարող է կրկնվել նաև Թուրքիայում, և չի բացառվում, որ Հայաստանի հետ կապված իրադարձություններ զարգանան, որի մասին մենք արդեն պետք է մտածենք:

 




Լրահոս