
Հայտնաբերվել է Նոր Արեշում փլատակներում որոնվող երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց, որ այս պահին տեղափոխվում է կնոջ դին, քիչ անց դուրս կբերվի նաև տղամարդու դին։
Որոնողական աշխատանքները շարունակվում են։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մահացածներն են Հայկ Սողոյանը և Գայանե Եղոյանը։