«ՀայաՔվե» նախաձեռնությունը նոր փուլ է մտել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՀայաՔվե» նախաձեռնությունը նոր փուլ է մտել:

Վաղը՝ փետրվարի 6-ին, «ՀայաՔվե» նախաձեռնության խորհուրդը կհայտարարի Սահմանադրական շարժում ձևավորելու և պայքարի քայլերի մասին՝ ուղղված ՀՀ Անկախության հռչակագրի և Մայր օրենքի պահպանմանը։
Բացի սա, ԱԺ-ում այս շաբաթ կքննարկվի նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած հայտարարության նախագիծը՝ «Հայաքվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության առաջադրած օրակարգային հարցի մասին:
Հայտարարության նախագծի հեղինակը «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն է:

Հիշեցնենք, որ խորհրդարանը դեկտեմբերի 5-ին մերժել էր «ՀայաՔվե» նախաձեռնության օրենքի նախագիծը նախագիծը, որով ՀՀ 58 հազար քաղաքացիներ առաջարկում են քրեական պատասխանատվություն նախատեսել պաշտոնատար անձի կողմից Լեռնային Ղարաբաղը այլ պետության կազմում ընդունելու կամ ճանաչելու եւ Հայոց ցեղասպանությունը ժխտելու վերաբերյալ ցանկացած արարքի համար:

Քրիստինա Մուշեղյան




Լրահոս