Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ փետրվարի 2-ից 5-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 149 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության՝ 13, խարդախության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 7, զենք-զինամթերքի առգրավման՝ 6, խուլիգանության և ընտանեկան բռնության՝ 5-ական, հոգեկան ներգործության, վստահված գույքը հափշտակելու և թմրանյութի իրացման՝ 4-ական, կողոպուտի, բնակարանային գողության, շորթման, պաշտոնատար անձի ծառայողական գործունեությանը միջամտելու, բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, ծառերը, թփերը ապօրինի հատելու, փաստաթղթի կեղծիքի ու ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ ապօրինի արդյունահանելու՝ 2-ական, խոշտանգման, մարդու առևանգման, պետական ունեցվածքի գողության, դրամանենգության, համակարգչային հափշտակության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու, երեխային հակահասարակական գործողություններ կատարելուն ներգրավելու, հետաքննության մարմնի նկատմամբ սպառնալիքի կամ նրանց գույքը ոչնչացնելու կամ վնասելու կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինքնասպանության հասցնելու, երեխայի առքի կամ վաճառքի, արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելու և անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել են 3 անհետ կորած և 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, կողոպուտի՝ 2, մարմնական վնասվածք պատճառելու և վրաերթի՝ 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 28 պատահար. 38 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: