
ArmLur.am-ի տեղեկություններով՝ քաղաքային իշխանությունը նախատեսում է թանկացնել տրանսպորտի ուղեվարձը ՝ հասցնելով ընդհուպ 260 դրամի։
Այսպիսով՝ ավագանու փետրվարի 13-ի հերթական նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է հերթական աղմկահարույց նախագիծը, համաձայն դրա՝ տրանսպորտի համար ներդրվելու է միասնական տոմսային համակարգ, և դրա շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով մինչեւ 260 դրամի։
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից:
Ուշագրավ է, որ տրանսպորտի թանկացման մասին խոսակցություններ դեռ նախորդ տարվանից էին շրջանառվում, սակայն քաղաքապետարանից հերքում էին սա:
Որոշումը՝ այստեղ: