Նիդերլանդները նախատեսում է վեց լրացուցիչ F-16 կործանիչ փոխանցել Ուկրաինային: Արդյունքում՝ 18-ի փոխարեն Կիևը կստանա 24 կործանիչ։ Այդ մասին հայտնել է Նիդերլանդների պաշտպանության նախարար Կայսու Օլոնգրենը։
«Ուկրաինայի առավելությունն օդում կարևոր է ռուսական ագրեսիային հակազդելու համար»,- հավելել է նախարարը։
2023 թվականին Կիևի դաշնակիցները ստեղծել են ավիացիոն կոալիցիա՝ Ուկրաինային ժամանակակից F-16 կործանիչներ տրամադրելու համար։ Կոալիցիան գլխավորել են Նիդերլանդներն ու Դանիան։
Վերջերս պաշտոնապես հայտնի է դարձել, որ ուկրաինացի օդաչուների առաջին խումբն ավարտել է բազային վերապատրաստման ծրագիրը Մեծ Բրիտանիայում և Դանիայում սկսել է մարզվել F-16 կործանիչներով։
Պենտագոնը հայտնել է, որ Ուկրաինան այս տարի կկարողանա ստանալ առաջին կործանիչները։