Ում են կասկածում իրավապահները Արեշի ողբերգական պայթյունի գործով. ինչի համար է նա եղել իրավապահների տեսադաշտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Արեշում պայթյունի գործով նախնական մարմինը քննում է այն վարկածը, որ չի բացառվում, որ վերոնշյալ բակում ապրող բնակիչներից մեկն է արել, որը առողջական խնդիրներ ունի եւ, դեռ ավելին, քրեական գործով անցնում է։

ArmLur.am-ին հայտնի դարձավ,որ նախնական վարկածի, իրավապահները կասկածում են Արեշի բնակիչ Հրանտ Ոսկանի Սարգսյանին։

ArmLur.am-ը հետաքննություն իրականացրեց ու պարզեց, որ Սարգսյանն անցնում է քրեական գործով։

Մասնավորապես, Հրանտ Ոսկանի Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2023 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 14:25-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 115-րդ կիլոմետր հատվածում ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի աշխատակիցների կողմից կանգնեցվել է «Toyota» մակնիշի 897 CG 61 հաշվառման համարանիշի ավտոմեքնան, որի ընթացքում պարզվել է, որ հիշյալ տրանսպորտային միջոցի վարորդ Հրանտ Ոսկանի Սարգսյանը, օրենքով սահմանված կարգով, վարչական իրավախախտման վերաբերյալ թիվ 8300624018 որոշման հիման վրա զրկվել է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 04.06.2023 թվականից մինչև 04.06.2024 թվականը, ինչի մասին վերջինս պատշաճ ծանուցված լինելով՝ վարել է հիշյալ տրանսպորտային միջոցը:

Փետրվարի 5-ին, ժամը 11:36-ից սկսած, 911 ահազանգման կենտրոնում ստացվել են ահազանգեր՝ Երևանի Նոր Արեշի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի և փլուզման վերաբերյալ։

Քնար Մանուկյան




Լրահոս