ՖՈՏՈ. Ադրբեջանը հանում է Վանքասարի եկեղեցու խաչը՝ այն ներկայացնելով որպես աղվանական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայքի մշակույթի Օմբուդսմենը հայտարարություն է տարածել․

«Ադրբեջանական սոցցանցային հարթակներում հրապակած լուսանկարներում բացակայում Վանքասարի եկեղեցու խաչը։ Այս եկեղեցին ևս Ադրբեջանի պետական քարոզչամեքենան ներկայացնում է, որպես աղվանական։ Այս փաստը ևս մեկ անգամ վկայում է, որ Ադրբեջանը պետական մակարդակով բռնազավթված Արցախում իրականացնում է մշակութային ցեղասպանություն։

1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 4-րդ հոդվածի՝ արգելված է մշակութային ժառանգության հանդեպ վանդալիզմի, գողության, կողոպուտի, յուրացման, թշնամանքի և հաշվեհարդարի ցանկացած գործողություն։ Ըստ Հաագայի 1954 թվականի առաջին արձանագրության՝ արգելված է գրավյալ տարածքներում ոչնչացնել մշակութային կամ հոգևոր արժեքները։

Հարկ է հիշեցնել, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանի 2021 թ. դեկտեմբերի 7-ի որոշմամբ արգելվել են հայկական եկեղեցիների պղծման գոծողությունները․ «Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք իրականացվում էին հայկական մշակութային ժառանգության նկատմամբ․․․» (International Court of Justice, Application of the International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination (Armenia v. Azerbaijan), 7 December 2021, No. 2021/34)։/ https://monumentwatch.org/…/decision-of-the…/
Իսկ ԵԽԽՎ 2583-րդ բանաձևով հայկական մշակութային արժեքների հայկականության փաստի ժխտումն ու դրանց՝ աղվաններին պատկանելը ճանաչվել է որպես «ադրբեջանական հորինվածք» (Parliamentary Assembly of the Council of Europe, Humanitarian consequences of the conflict between Armenia and Azerbaijan / Nagorno-Karabakh conflict, Resolution 2391 (2021), հոդված 18.4)»:




Լրահոս