Կուլ է տվել հեռակառավարման վահանակը և մահացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ Պերմի շրջանում 59-ամյա բնակչուհին մեղադրվում է իր 49-ամյա կողակցին սպանելու համար:

Դատաբժշկական փորձաքննությունը ապացուցել է, որ տղամարդու մահը վրա է հասել օտար մարմնի միջոցով շնչուղիների փակման հետևանքով վրա հասած մեխանիկական ասֆիքսիայի արդյունքում: Պարզվել է` այդ օտար մարմինը հեռուստացույցի հեռակառավարման վահանակն է եղել:

Գործի առնչությամբ հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով: Հետաքննության վարկածի համաձայն` մարտի 13-ի գիշերը ալկոհոլի ազդեցության տակ բռնկված վեճի արդյունքում կինը վերցրել է հեռակառավարման վահանակը և ուժով խցկել տղամարդու բերանը, որով և փակել է դեպի շնչուղիներ օդի հոսքը. տեղեկացնում է Vesti.ru-ն:




Լրահոս