Բելգիայի Ժալե փոքրիկ քաղաքը հայտնվել է զբոսաշրջիկների հետաքրքրության կենտրոնում. Տարբեր երկներից ուխտագնացները շտապում են դեպի այս քաղաք այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ տեղի եկեղեցիներից մեկում Սուրբ կույս Մարիամի արձանը սկսել է ինքնիրեն լուսարձակվել:
Այս պահին արձանի շուրջ հսկայական հերթեր են գոյացել. մարդկանց բազմությունը շտապում է տեսնել հրաշքը, տեղեկացնում է Daily Mail-ը:
Այս անսովոր արձանի մասին լուրեր էին պտտվում դեռևս հունվարից: Շատ ուխտավորներ պնդում էին, որ արձանին հպվելուց հետո բուժվել են իրենց հիվանդությունները: Ոստիկանությունը շուրջօրյա հերթապահություն է սահմանել եկեղեցու շուրջ:
Բելգիայի կաթոլիկ եկեղեցին չի շտապում, սակայն, որևէ հայտարարություն անել այդ կապակցությամբ: «Մենք չենք կասկածում, որ սա անսովոր արձան է, սակայն ասել, թե որն է լուսարձակման գաղտնիքը, դեռևս չենք կարող»,-հայտարարել է եկեղեցու հոգևորական Լև Պալմը: