Երեկ պաշտոնանկ է արվել ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի եղբայրը` ոստիկանության՝ Երեւանի Նոր Նորքի բաժնի պետ Մուշեղ Օհանյանը: Վերջինս նշանակվել է Մեծամորի բաժնի պետ: Իսկ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Մեծամորի բաժնի պետ Մարատ Պողոսյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից` գրանցվելով ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում: «Ժողովուրդ»-ի հետ հեռախոսազրույցում Օհանյանն ասաց, որ իր նշանակումն ամենեւին էլ պաշտոնի իջեցում չէ: «Սա հավասարազոր նշանակում է. ո՛չ պաշտոնի բարձրացում է, ո՛չ էլ իջեցում»,-ասաց նա: Իսկ թե որն է իրեն Մեծամորի բաժին տեղափոխելու պատճառը, Օհանյանն ասաց, թե ոստիկանապետ Վովա Գասպարյանն է այդպես նպատակահարմար գտել, իսկ ինքն էլ կաշխատի: «Ես մինչեւ այդ էլ եմ նույն մարզում աշխատել, այնպես որ, որեւէ խնդիր չկա»,-ասաց Օհանյանը:
ՀԱՎԱՍԱՐԱԶՈՐ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ