ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանի կողմից Ձմեռ պապիկին 2024 թվականին ուղղված նամակը վատ հետեւանքներ է ունեցել դատական համակարգի ծառայողների համար. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչպես հայտնի է, Նոր տարվա օրը ՀՀ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը նամակ էր գրել Ձմեռ պապին․ «Բաց նամակ՝ Ձմեռ պապին եւ բոլոր բարի մարդկանց. երազում եմ, որ 2024 թվականին կատարվեն իմ 5 երազանքները։ Երազանքներից մեկը. դատական ծառայողները (օգնական, քարտուղար, կարգադրիչ եւ այլ) այսօր ստանում են 100-200 հազար դրամ աշխատավարձ եւ կատարում են տաժանակիր ու բոլորիդ ճակատագրերի համար չափազանց կարեւոր աշխատանք: Շատ եմ խնդրում, շատ, թո՛ղ բարձրանան նրանց աշխատավարձերը»։

Մինչ Կարեն Անդրեասյանը 2024 թվականին դատական համակարգի ծառայողի աշխատավարձի բարձրացման ցանկության մասին է խոսում, դատական ծառայողների վրա այն վատ անդրադարձ է ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը ահազանգեր է ստացել, որ մինչ այս, աշխատավարձից բացի, այդ աշխատակիցները նաեւ հավելավճար են ստացել, սակայն, 2024 թվականից սկսած, իրենց հավելավճարները 7-8 տոկոսով կրճատել են։

Ստացվում է՝ Կարեն Անդրեասյանը Ձմեռ պապիկից խնդրում է վարձատրության բարձրացում, բայց իրականում կրճատումներ է անում:

Դատական համակարգում այս իրավիճակը գնահատել են այսպես՝ մեկ վատ բան՝ Կարեն Անդրեասյանից»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս