Ովքեր են ծնվել փետրվարի 6-ին. օրվա խրոնիկա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 6-ը տարվա 37-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 328 (նահանջ տարիներին՝ 329) օր։

Դեպքեր

1936` Տեղի ունեցավ չորրորդ Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գառմիշ Պարտենկիրխեն, Գերմանիա)
1968` Տեղի ունեցավ X Ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը (Գրենոբլ, Ֆրանսիա)։

Ծնունդներ

1537 – Տոյոտոմի Հիդեյոսի, ճապոնական նշանավոր իշխանապետ և կայսերական վարչապետ, ով ավարտեց Ճապոնիայի վերամիացումը (մ. 1598 թ.)
1911 – Ռոնալդ Ռեյգան, Ամերիկայի 40-րդ նախագահ (վ. 2004)
1923 – Լևոն Մարգարյան, հայ խորհրդային բժիշկ, մանկաբարձ-գինեկոլոգ
1932 – Ֆրանսուա Տրյուֆո, ֆրանսիացի ռեժիսոր, սցենարիստ, դերասան
1939 – Սիմոն Աչիկգյոզյան, Արցախյան ազատամարտի հերոս
1985 – Քրիսթալ Ռիդ, ամերիկացի դերասանուհի և մոդել

Մահեր

1949 – Առաքել Սարուխան, հայ պատմաբան, բանասեր, գրող, հասարակական գործիչ
1977 – Թագուշ Սահակյան, հայ դերասանուհի
1985 – Ջեյմս Հադլեյ Չեյզ, անգլիացի դետեկտիվ ժանրի գրող (ծ. 1906)։
1995 – Ռաֆայել Իշխանյան, լեզվաբան, գրականագետ, մատենագետ
1998 – Ղազար Այվազյան, հայ գրականագետ (ծ. 1913)։
2017 – Ինգե Կելլեր, թատրոնի, կիոնոյի և հեռուստատեսության գերմանացի դերասանուհի




Լրահոս