
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության ավարտը «չի երևում»։ Այս մասին նա հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«Ռուսաստանը գրեթե երկու տարի պատերազմ է մղում Ուկրաինայի դեմ, և դրա վերջը չի երևում»,- ասել է Շոլցը՝ ընդգծելով, որ Եվրոպան պետք է շարունակի աջակցել Ուկրաինային:
Ըստ Շոլցի՝ այն փաստը, որ Եվրոպական խորհուրդը վերջերս հաստատել է Ուկրաինային առաջիկա մի քանի տարիների բյուջետային աջակցության միջոցները, լավ նշան է:
«Նաև լավ է, որ մենք սկսել ենք մտածել, թե ինչպես կարող ենք մեծացնել մեր եվրոպական աջակցությունն Ուկրաինային», – ասել է կանցլերը:
Հիշեցնենք, որ այս տարի Գերմանիան ավելի քան 7 մլրդ եվրո կհատկացնի Կիևին՝ զենքի մատակարարման հարցում աջակցելու համար։