
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Նոր Զելանդիայի գեներալ-նահանգապետ Սինդի Կիրոյին ազգային տոնի՝ Վայթանգիի օրվա կապակցությամբ:
«Հայաստանը կարևորում է Նոր Զելանդիայի հետ ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը:
Լիահույս եմ, որ մեր երկրների միջև առկա փոխշահավետ համագործակցությունը հետագայում առավել կընդլայնվի և կամրապնդվի ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»,- մասնավորապես ասվում է նախագահ Վահագն Խաչատուրյանի ուղերձում: