Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության օրերը հաշված են․ ինչ է ասել Անդրանիկ Քոչարյանը ՀՌՀ-ի նախագահին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի թղթակիցը ֆիքսել է, որ նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկը Քոչարյանը և ՀՌՀ-ի նախագահ Տիգրան Հակոբյանը հանդիպել են: Ըստ մեր տեղեկությունների` հանդիպման ժամանակ Քոչարյանը Հակոբյանին փոխանցել է, որ իշխանական «դաբրոն» կա, ու պետք է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած Freenews TV եթերազրկել: Հակոբյանին այդ «հուշումը» ոգևորել է ու հատկապես ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանի կայացրած որոշումը, որով «Free News» հեռուստաընկերությունը 24 ժամով եթերազրկել է:

Անդրանիկ Քոչարյանի ենթադրությամբ՝ FreeNews TV-ի օրերը հաշված են: Մեր աղբյուրների փոխանցմամբ նույնպես Սիմոնյանի կնոջ ղեկավարած հեռուստաընկերության օրերը հաշված են, քանի որ հենց թիմի ներսում էլ գրեթե բոլորը կողմ են, որ փակվի հեռուստաընկերությունը, քանի որ այն միայն Ալեն Սիմոնյանի և նրա նեղ շրջապատի գովքն անելուց բացի, ոչ մի օգուտ չի տվել իշխանությանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ԱԺ նախագահի ընտանիքը, օգտվելով պետության, կառավարության բարեհաճությունից, ամիսներ շարունակ չի վճարել Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոհաղորդիչ ցանցին ամսական 1.5 մլն դրամ վճարը: «Ֆրինյուզ» ընկերության պարտքը կազմել է 23,3 մլն ՀՀ դրամ, որից ընկերությունը մարել է 1,5 մլն ՀՀ դրամը, պարտքի մնացորդն այս պահին կազմում է 21,8 մլն ՀՀ դրամ։

Նշենք նաև, որ  այս հեռուստաալիքը բացվել է Ալեն Սիմոնյանի որդու կնքահոր՝ Էդգար Ավագյանի կողմից, որը երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած FreeNews ՀԸ-ում:

Սոնա Գրիգորյան




Լրահոս