ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՀՀ-ում տեղի ունեցած պայթյունների առեղծվածը. «Սուրմալու»-ի, ԵՊՀ-ի և Նոր Արեշի ողբերգական դեպքերի հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 5-ին Նոր Արեշի պայթյունից հետո իրավապահները քննություն են սկսել ու մինչ կպարզվեն հանգամանքները, ArmLur.am-ն անդրադառնում է մինչ այդ տեղի ունեցած ողբերգական դեպքերին։

Անցած տարի նոյեմբերի 17-ին ԵՊՀ-ի քիմիական ֆակուլտետի մասնաշենքի նկուղում, որտեղ բանվորներ են աշխատելիս եղել, պայթյուն եղավ ու երկու քաղաքացի զոհվեց։ Արդյունքում այս դեպքից անցել է շուրջ 2 ամիս եւ մինչ օրս պատճառը հայտնի չէ։ Փաատացի նշանակված փորձաքննությունների պատասխանները, թե ինչից է եղել պայթյունը, դեռ չկա։

2022 թվականին Սուրմալու առեւտրի կենտրոնում պայթյուն եղավ։ Հիշեցնենք, որ ողբերգական պայթյունը խլեց 17 հոգու կյանք, որոնցից մեկին փրկարարները այդպես էլ չգտան, ու հարազատները պայթյունի վայրից իրենց հարազատի ենթադրյալ մոխիրը հուղարկավորեցին։

Ողբերգությունից 2 տարի անց դեռ որևէ մեկը չի պատժվել։ Միայն 5 մարդու՝ կենտրոնի տնօրենին, փոխտնօրենին, 3 տնտեսվարողներին մեղադրանք է առաջադրվել, նրանք բոլորն ազատության մեջ են։

Տնօրենը՝ Իրինա Մադաթովան մեղադրվում է պայթյունի, այլ դրանից մեկուկես տարի առաջ նույն առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի դրվագով։ Ողբերգական դեպքին միայն քաղաքական պատասխանատվություն հաջորդեց. պայթյունից շաբաթներ անց հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարն ու տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարն ազատվեցին աշխատանքից։ Ու այդպես էլ առեղծված մնաց, թե ինչի հեւտեւանք էր պայթյունը։

2020 թվականի օգոստոսի 26-ին ժամը 07:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռայնիսի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքում գազի արտահոսքից տեղի էր ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել էր։ Փլատակների տակից դուրս է բերվել նաև նույն շենքի 3-րդ հարկի բնակիչ 1962թ. ծնված Արթուր Գեորգիի Ղազարյանի դին: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հատկանիշներով: Այս դեպքն էլ մնաց հանելուկ, քանի որ լուրեր տարածվեցին, որ այն տանը, որտեղ եղել էր պայթյունը, ընտանիքում խնդիրներ էին եղել։

Քնար Մանուկյան




Լրահոս