Արցախցիները գրավադրված ոսկիները կարող են ստանալ ՀՀ Կառավարության համաձայնության առկայության դեպքում․ մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ. դեկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում քննարկված ու նախագծի որոշման համաձայն՝ բռնի տեղահանված արցախցիների վարկերի 70 տոկոսը զրոյացվելու է ՀՀ կառավարության կողմից, իսկ 30 տոկոսը՝ տվյալ բանկի: Սակայն մարելով վարկը՝ բանկը հրաժարվում է բռնի տեղահանված արցախցիներին վերադարձնել գրավադրված ոսկիները:

Խնդրի հետ կապված ArmLur.am-ը հարցում է հղել «Արցախբանկ» ՓԲԸ: «Արցախբանկից» էլ գրավոր պատասխանել են. ««Արցախբանկ» ՓԲԸ-ն ՀՀ Կառավարության 28.12.2023 թվականի թիվ 2326-Ն որոշման/ համաձայնության պահանջներին բավարարող բոլոր վարկերը, այդ թվում՝ ոսկու գրավադրմամբ վարկերը, զիջել է ՀՀ Կառավարությանը՝ ի դեմս ՀՀ Ֆինանսների նախարարության: Դա նշանակում է, որ հաճախորդների կողմից գրավադրված ոսկյա իրերի նկատմամբ պահանջի իրավունքը ևս փոխանցվել է ՀՀ Կառավարությանը, և Բանկն այս պահին հանդես է գալիս միայն որպես պահառու: Հետևապես, ոսկյա իրերը կարող են տրամադրվել միայն ՀՀ Կառավարության համապատասխան որոշման/ համաձայնության առկայության դեպքում»:

Նանիկ Աղասյան




Լրահոս