Լիբանանահայ բասկետբոլիստ Սեւակ Քեթենջեանը՝ Հայաստանի Մ 18 հավաքականի գլխավոր մարզիչ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի ամռանը Ալբանիայիում կայանալիք մինչև 18 տարեկանների Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը Հայաստանի բասկետբոլի հավաքականը կգլխավորի լիբանանահայ մարզիկ Սեւակ Քեթենջեանը: Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:

«Քեթենջեանը Բեյրութի Հ․Մ․Ը․Մ․-ի նախկին բասկետբոլիստ է: Այդ ակումբում գրանցել է մի շարք հաջողություններ: 2018 թվականին դարձել է Լիբանանի առաջնության չեմպիոն և գավաթակիր: Որպես մարզիչ՝ 2022- 2023 թթ.-ին ընդգրկված է եղել Հայաստանի մինչեւ 16 տարեկանների հավաքականների մարզչական շտաբում՝ օգնելով Զորիկ Իսաջանիին», – գրված է հայտարարության տեքստում:

Նշված է նաև, որ մարզիչը 2023 թվականին մասնակցել է ՖԻԲԱ-ի Եվրոպայի մարզչական վկայականի հատուկ ծրագրին։




Լրահոս