Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-ը քաղցկեղ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուքինգհեմյան պալատը հայտնել է արքա Չարլզ III-ի առողջական վիճակի մասին՝ նշելով, որ բժիշկները քաղցկեղ են հայտնաբերել:

Վերջին օրերին հիվանդանոցային պայմաններում բուժում ստացող թագավորի օրգանիզմում բժիշկները քաղցկեղանման գոյացություն են հայտնաբերել: Չարլզ III-րդն անմիջապես սկսել է բուժումը, սակայն բժիշկները հորդորել են ժամանակավորապես դադարեցնել հանրային ծառայությունը:

«Նորին մեծությունը կշարունակի իրականացնել պետական գործունեությունն ու փաստաթղթաշրջանառությունը», – նշել է Բուքինգհեմյան պալատը:




Լրահոս