Քննարկե՛լ Նախիջևանի հարցը ՌԴ և Իրանի հետ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանը, այսօրվա մամլո ասուլիսում խոսելով Ուկրաինայի դեպքերի, Ղրիմի հանրաքվեի մասին և զուգահեռներ անցկացնելով արցախյան խնդրի հետ, ասաց, որ Հայաստանը պետք է մի բան հաշվի առնի` հանգուցային կիզակետը ոչ թե Արցախն է լինելու, այլ՝ Նախիջևանը: «Թուրքիան կարող է պրովոկացիայի ենթարկվել հենց Նախիջևանի հարցի տեսանկյունից: Այն պետք է տրոհել, ստեղծել Քրդստան, անկայուն իրավիճակ ստեղծել: Հայաստանն այսօր իր դաշնակիցների` ՌԴ և Իրանի հետ, պետք է լուրջ  բանակցել Նախիջևանի հարցի  համար»,- ասաց  քաղաքական գործիչը:

Թե ինչու է արցախյան հարցը այս գործընթացների համատեքստում հետին պլան մղվելու,   Մանուչարյանի խոսքով` Ռուսաստանի համար հաջորդ թիրախն Ադրբեջանն է, որի կարգավիճակը կփոխվի. «Ադրբեջանն այսօր պլացդարմ է  արևմտյան ուժերի` ԱՄՆ-ի, Իսրայելի և Մեծ Բրիտանիայի համար: Իսկ Ռուսաստանը մի բան է ուզում` այն դարձնել ռուսական ազդեցության գոտի»:

Armlur.am լրատվականի թղթակիցը հետաքրքրվեց` արդյոք մեր իշխանությունները համարժեք են արձագանքում աշխարհաքաղաքական գործընթացներին, թե ավելի շատ զբաղված են ներիշխանական ռազբորկաներով:

«Ես կուզենայի խեղճ իշխանությանը միայնակ չթողնել այս մեղադրանքների շրջանում. դրա մեջ  գտնվում է մեր քաղաքական ողջ դաշտը: Կարծում եմ` իմ մատնանշած խնդիրների համար պետք է անհապաղ քայլեր ձեռնարկել»,- եզրափակեց Մանուչարյանը:




Լրահոս