ArmLur.am-ը երեկ գրել էր, որ քաղաքային իշխանությունը նախատեսում է թանկացնել տրանսպորտի ուղեվարձը ՝ հասցնելով ընդհուպ 260 դրամի։
Այսպիսով՝ ավագանու փետրվարի 13-ի նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է հերթական աղմկահարույց նախագիծը, համաձայն դրա՝ տրանսպորտի համար ներրդվելու է միասնական տոմսային համակարգ, և դրա շրջանակներում տրանսպորտի ուղեվարձը կարող է թանկանալ՝ հասնելով մինչեւ 260 դրամի։
ArmLur.am-ը ՔՊ խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանից հետաքրքրվել է՝ եթե տրանսպորտի ուղեվարձը իսկապես թանկանա, արդյո՞ք կրկին պայքարելու է դրա դեմ, ինչպես մինչ պատգամավոր դառնալն էր պայքարում 50 դրամ թանկացման դեմ:
Մանրամասները՝ տեսանյութում:
Քրիստինա Մուշեղյան, Հովսեփ Հովսեփյան